Հյուսիսային Կորեան սառեցրել է կապի բոլոր միջոցները Հարավայինի հետ, այդ թվում՝ երկու երկրների պաշտոնյաների և զինվորականների միջև հաստատված հեռահաղորդակցությունը:
«Մենք այլևս Սեուլի հետ քննարկման թեմա չունենք», - հայտարարել է Փհենյանը։
Հարաբերությունները վերստին սրվել են, երբ հարավկորեացի ակտիվիստները օդապարիկներով քարոզչական թռուցիկներ են սփռել բռնապետական կառավարմամբ հայտնի Հյուսիսայինի տարածքում։
«Թշնամիները պատասխան կտան իրենց արարքների համար», - ի պատասխան սպառնացել է Փհենյանը։
Հակամարտող կողմերի միջև հեռահար կապը հաստատվել էր 2018-ին՝ տասնամյակների դադարից հետո։ Այսօր Սեուլը հայտարարել է՝ անցած գիշերվանից այն չի գործում․ հարևաններն իրենց զանգերին չեն պատասխանում։