Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը շաբաթական կտրվածքով: Փաշինյանը գրել է, որ դա տվյալագիտական վերլուծություն է:
Այն վերնագրված է Covid-19-ի ընդհանուր դեպքերն ու կանխատեսումները Հայաստանում:
«Այս տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր»,- մեկնաբանել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի այսօր հրապարակած տվյալների` անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք: Ընդհանուր առմամբ, ըստ կենտրոնի տվյալների, մարտի 1-ից` վարակի բռնկումից ի վեր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 հազար 130 դեպք, որից փաստացի բուժում են ստանում 8 հազար 844-ը: