Նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջո Բայդենը պաշտոնապես ստացել է դեմոկրատների կողմից նախագահության թեկնածու նշանակվելու համար պայքարելու իրավունքը։
Associated Press-ի և CBS News-ի փոխանցմամբ, Բայդենը ներկուսակցական նախնական ընտրություններում վաստակել է դեմոկրատական 1991 պատվիրակների աջակցությունը և համագումարում կարող է ի պաշտոնե ներկայացնել նախագահության թեկնածու առաջադրվելու հայտ։
Իր վերջին ելույթում Բայդենը խոստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իմ համոզմամբ, նա [Թրամփը] պարզապես չի պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում, չի գիտակցում, թե ինչ խորն է մարդկանց ցավը, նա բացարձակ անտարբեր է մարդկանց տառապանքի նկատմամբ, ժամանակն է, որ նա դուրս գա իր բունկերից, տեսնի, թե ինչի են հանգեցրել իր խոսքերն ու գործերը։ Եկեք անկեղծ լինենք՝ երբ նախագահը պատասխանատվություն է կրում միլիոնների հասնող գործազրկության համար, նա արժանի չէ գովասանքի, եթե այդ միլիոնների մի փոքրիկ հատվածը հետ է ստանում աշխատանքը»,- ասել է Բայդենը։
Նա հայտնել է, որ մինչև նոյեմբերի 3-ը մնացած ժամանակն ամեն օր պայքարելու է ամերիկացիների քվեն վաստակելու համար։