Շվեդիան կթուլացնի առանց այդ էլ թույլ կարանտինային սահմանափակումների մի մասը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը, արխիվ

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան:

Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա:

«Այս որոշումը չի նշանակում, որ վտանգն այլևս անցյալում է և կյանքը կրկին բնական հունի մեջ է մտել» - հայտարարել է Շվեդիայի վարչապետը հավելելով, - «Եթե ծանր հիվանդների թիվը կրկին սկսի աճել, մենք ստիպված կլինենք հանդես գալ նոր սահմանափակումների ներդրման նախաձեռնությամբ»: