Հաշվարկվում են նաև ոչ պետպատվերով՝ մասնավոր թեստերով հաստատված դեպքերը․ Նունե Բակունց

Նոր կորոնավիրուսի համաճարակի ընթացիկ իրավիճակի շուրջ «Ազատությունը» զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցի հետ:

«Ազատություն». – 697 դեպք. սա աննախադեպ է: Ինչո՞վ է բացատրվում այս կտրուկ աճը: Արդյո՞ք գործ ունենք սահմանափակումների վերացման շրջանի հետ, երբ սրճարանները բացվեցին, տրանսպորտը գործարկվեց:

Բակունց. – Ձեր նշած միջոցառումները չէին կարող չանդրադառնալ հակահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև վարակվող անձանց քանակի վրա: Այնուամենայնիվ, էստեղ պետք է անպայման նշել, որ այդ սահմանափակումները վերացնելուն զուգահեռ նաև հաստատվել են հստակ պահանջներ, հստակ վարվելակարգ, գործելակերպ, որ պետք է պահպանվեր և որը այդ ազդեցությունը պետք է նվազեցներ, բացառեր: Այնուամենայնիվ, այս ընթացքում ոչ միայն մասնագիտական հետազոտությունները, այլ նաև, կարծում եմ, յուրաքանչյուրիս նկատառումները, երբ որ մենք գնում ենք աշխատանքի, վերադառնում ենք, շփվում ենք, մեզ ապացուցում է, որ, ցավոք սրտի, այդ պահանջները լիարժեք չեն պահպանվում, հատկապես կենցաղային մակարդակում: Միշտ չէ, որ բնակչությունը խստիվ հետևում է այդ պահանջներին: Ցավոք սրտի` նաև որոշ կազմակերպություններում:

«Ազատություն». – Բնակչության թվով մեկ շնչին բաժին հասնող վարակակիրների թվով Հայաստանը հիմա եվրոպական վատագույն դեպքերին է մոտենում` Իտալիայի, Իսպանիայի և այլն, բայց այս պետությունները հաղթահարել են ճգնաժամը խիստ կարանտինով:

Բակունց. – Մենք ևս ունեցել ենք խիստ կարանտին, և այդ խիստ կարանտինը ենք բավականին լուրջ ազդեցություն հիվանդացության վրա, ունեցել ենք որոշակի դանդաղում, նոր դեպքերի աճի կասեցում ենք ունեցել: Մենք ունեցել ենք այդ փորձը, և դրա վրա հիմնվելով որոշակի քայլեր են արվել, որպեսզի սահմանափակումները վերացվեն: Ցավոք սրտի, սահմանափակումների վերացման ընթացքում և հիմա վերացումից հետո այն միջոցառումները, որոնք որ մեզ թվում են պարզ ու հասարակ, այնուամենայնիվ, արդյունավետ են կատարելուց, և կատարելուց` բոլորը միասին, որ թե առանձին-առանձին: Եվ էստեղ է խնդիրը. երբ որ մենք վերլուծում ենք Ձեր նշած երկրները և մեր երկիրը, էստեղ կարգապահական, կամ ցուցումների կատարումը պետք է անպայման հաշվի առնել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․