Իրանի տարածքում COVID 19-ի օրական հաստատված դեպքերի թիվը կրկին սկսել է աճել, հաղորդում են Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնյաները` տեղեկացնելով, որ վերջին օրերին արձանագրված թվային ցուցանիշները ավելի բարձր են, քան համաճարակի սկզբում:
Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 հազար 574 նոր դեպք է հաստատվել: «Սա համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Նրա խոսքով` վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել: