Գերմանիայի տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակին կվերադառնա 2022 թվականից ոչ շուտ

Գերմանիա - Կարանտինը Բեռլինում, մարտ, 2020թ.

Անգելա Մերկելի կառավարության տնտեսական բլոկի ղեկավարների պնդմամբ՝ կորոնավիրուսի ճգնաժամից լրջորեն տուժած գերմանական տնտեսության լիակատար վերականգնման համար առնվազն երկու տարի կպահանջվի: Այսօր այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը:

«Գերմանական տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակին կհասնի մոտ երկու տարի հետ` 2022 թվականի երկրորդ կեսին», - հայտարարել է գերմանացի նախարարը` հավելելով, սակայն, թե «լույսը թունելի վերջում նշմարվում է». - «Տնտեսության անկումը Գերմանիայում կդադարի արդեն առաջիկա ամիսներին»: