Հունիսի 3-ին Իտալիայում չեղարկվել է երկրի տարածքով ճամփորդելու արգելքը։ Միլանի երկաթուղային կայարանն առավոտից մարդաշատ էր։ Հարյուրավոր մարդիկ մեկնում էին տեսակցելու երկրի տարբեր քաղաքներում բնակվող իրենց հարազատներին ու ծնողներին։
Անվտանգության աշխատակիցները կայարանի մուտքի մոտ ուղևորների ջերմաչափում էին իրականացնում, ինչպես նաև հորդորում սոցիալական հեռավորություն պահպանել։
Իտալիան կորանավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Փետրվարի վերջերից այնտեղ բռնկված համավարակի հետևանքով 33 հազար 400-ից ավելի մարդ է մահացել: Վարակվածների թիվն անցել է 233 հազարը: