Պոլսո Հայոց պատրիարքարանը նախատեսում է եկեղեցիները պաշտամունքի համար վերաբացել Վարդավառի կիրակի՝ հուլիսի 19-ին: «Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ընդունվել շաբաթվա վերջին Պատրիարքարանում կայացած Կրոնական ժողովի նիստի ժամանակ:
Միևնույն ժամանակ, նշվել է Պոլսո Պատրիարքական Աթոռի հիմնադրման 559-րդ տարեդարձը՝ կատարվել է գոհաբանական աղոթք և ժամերգություն:
Թուրքիայի նախագահական գրասենյակի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեդին Ալթունը թվիթերյան իր էջում շնորհավորել է Պատրիարքարանի հմնադրման տարեդարձը։
Պոլսո Հայոց պատրիարքարանը հիմնադրվել է 1461 թվականին սուլթան Մեհմեդ երկրորդի նախաձեռնությամբ: