Վրաստանում, ըստ պաշտոնական աղբյուրների, կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն ապաքինվել է։
Երեկ գրանցվել է վարակի 2 նոր դեպք․ ըստ այդմ, վարակակիրների թիվը երկրում հասել է մոտ 800-ի, նրանցից 634-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։
Այս պահին, ըստ առողջապահության նախարարության, բժիշկների հսկողության տակ է 150 հիվանդ, 2 հազար 500-ից ավելին գտնվում են մեկուսացման մեջ։
Մինչ օրս Վրաստանում արձանագրվել է կորոնավիորւսից մահվան 12 դեպք։