Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել, հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, հավելելով՝ այժմ կողմերը քննարկում են ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտներում համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունը։
Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիան մոտ մեկ միլիարդ դոլարի զենք-զինամթերք է պատվիրել՝ առաջին անգամ մտնելով ռուսական զենքի գնորդների առաջատար հնգյակ։ Այս ցանկում են նաև Հնդկաստանը, Չինաստանը և Եգիպտոսը, հինգերորդ երկրի անունը ռուսական կողմը չի նշում։