Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
Արցախում դեպքերի թիվը հասել է 46-ի, առողջացել է 26 քաղաքացի, 100-ը մեկուսացած են: Իրականացվել է ընդհանուր առմամբ 926 թեստ: