Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացիներ, այսօր ժամը 13:20-ին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է», - ասված է տարածած հայտարարությունում։