Չինաստանի օրենսդիր մարմինը հաստատեց վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա երկրի հատուկ ծառայություններին ռազմակայաններ, հենակետեր տեղակայել ինքնավարության որոշակի աստիճան ունեցող Հոնկոնգում:
Պեկինի այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանին մաս կազմող ինքնավար քաղաքում, որտեղ օրեր շարունակ ցույցերը չեն մարում: Ակտիվիստները պնդում են, որ Չինաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը:
Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ դրանից հետո, անհայտ է։