ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Վենեսուելայի նախագահի կնոջը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստվում է մեղադրանք առաջադրել Վենեսուելայի նախագահի կնոջը, հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի տեղեկություններով, Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի մեղադրանքի մի մասը վերաբերում է թմրանյութերի վաճառքին, որին մասնակցած երկու անձ՝ Վենեսուելայի առաջին տիկնոջ զարմիկները, արդեն գտնվում են Ֆլորիդայի բանտերից մեկում:

Մարտին ամերիկացի դատախազները Մադուրոյի և վենեսուեալացի այլ պաշտոնյաների դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրել նարկոահաբեկչության, թմրանյութերի վաճառքի համար։ Դատախազները պնդում են, որ ութերորդ տարին Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մադուրոն տարիներ ի վեր փորձել է ԱՄՆ-ը կոկաինով լցնել, թուլացնել ամերիկյան հանրությանը և մեծացնել իր կարողությունները: