Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:
102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը և նախագահը, Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:
Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները Սարդարապատի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:
Տե՛ս այստեղ