Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

Կառավարության որոշմամբ կլուծվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այն նախատեսված է իրականացնել փուլային ձևով, մասնավորապես՝ արդեն իսկ ընթացքի մեջ է հնարավոր 112 ընտանիքների բնակարններով ապահովման միջոցառումը։ Ըստ այդմ՝ 2020 թվականին բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել արդեն Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչականշրջաններում՝ 185 ընտանիքի։

Միգրացիոն ծառայությանը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով նախատեսված է 2,169,750 հազ. դրամ։

Հաշվի առնելով առաջին փուլի ընթացքում պարզ դարձած այն հանգամանքը, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկարատև գործընթաց է, առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով՝ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։