Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մայիսի 29-ին կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով նիստին կմիանա տեսակապի միջոցով, քանի որ բնակվում է Մոսկվայում։
Հանձնաժողովն առաջարկել էր Նալբանդյանին պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերի, հայտնում է «Իմ քայլ»-ից պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև Հայաստանի երրորդ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Միակ անձը, որ մերժել է հանձնաժողովի հրավերը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է: