Տոկիոյում և հարակից շրջաններում հաստատված արտակարգ դրությունը չեղարկվել է

Ճապոնիա - Կավասակիի հիվանդանոցներից մեկում, մայիս, 2020թ.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է, որ առաջիկա ժամերին կվերացվի Տոկիոյում և մերձակա չորս նահանգներում հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Աբեի խոսքով, սակայն, սահմանափակումները կրկին կգործարկվեն, եթե կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակը երկրում կրկին վատթարանա:

Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է շուրջ 200 տրիլիոն յեն ներարկել երկրի տնտեսություն` համաճարակի հետևանքով ծագած ճգնաժամի շուտափույթ հաղթահարման նպատակով:

Այսօրվա դրությամբ՝ Ճապոնիայում կորոնավիրուսի 16 հազար 600 դեպք է արձանագրվել, 839 մարդ մահացել է: