Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ` երկրի տնտեսությունն ի վիճակի կլինի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքները: Բելառուսի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մեր տնտեսությունը հիմնականում արտահանման վրա է կենտրոնացած: Այդ իսկ պատճառով, երբ միջազգային շուկաները փակվեցին, Բելառուսի տնտեսությունը որոշակի անկում արձանագրեց: Այդ անկումը, սակայն, տանելի է», - հայտարարում էր Լուկաշենկոն:
«Եթե այլ պետություններն իրենց տնտեսությունները ավելի արագ տեմպերով վերագործարկեն, ապա մենք էլ կկարողանանք արագորեն վերականգնել մեր երկրի տնտեսությունը», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: