Սպիտակ տունը սահմանափակում է բրազիլացիների մուտքը ԱՄՆ

Բրազիլիա - Ինտենսիվ թերապիայի բաժանմունք Մանաուսի հիվանդանոցում, 20-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգներն արգելում է այն օտարերկրացիների մուտքը երկրի տարածք, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են Բրազիլիայում: Այս մասին նախօրեին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի ՄըքԷնանին` նշելով, որ դա թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսով վարակվածների հնարավոր մուտքը ԱՄՆ տարածք:

Թրամփի վարչակազմի այս որոշումը հրապարակվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի վարակակիրների թվով Բրազիլիան աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջ անցնելով Ռուսաստանից: Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կորոնավիրուսի 363 հազար հաստատված դեպք կա, 22 հազար մարդ մահացել է: