Սի Ծինպին. «Եթե կորոնավիրուսի համաճարակը չլիներ, Չինաստանում տնտեսական աճի ցուցանիշը կկազմեր առնվազն 6 տոկոս»

«Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի» նստաշրջանի մեկնարկը, 22-ը մայիսի, 2020թ.

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի համոզմամբ` եթե հունվար ամսին երկրում կորոնավիրուսի համաճարակ չբռնկվեր, ապա կառավարության թիրախը կլիներ 2020 թվականին տնտեսական աճի վեց տոկոս ցուցանիշի ապահովումը: Այդ մասին Չինաստանի նախագահը հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Սի Ծինպինն այս թեմային անդրադարձել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը` չինական խորհրդարանի՝ «Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի» նստաշրջանի մեկնարկին, երկրի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ պաշտոնական Պեկինն առաջին անգամ 1990 թվականից ի վեր հրաժարվում է տնտեսական աճի տարեկան ցուցանիշ նախանշելուց: