ՀՔԾ-ն որոշում է կայացրել ԱԺ-ի միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Ըստ Էդմոն Մարուքյանի` Արտակ Մանուկյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն իրեն հետևից հարվածել են, իմքայլական պատգամավորները չէին ընդունել, որ իրենք հարվածել են Մարուքյանին: