«Համավարակը Եմենում կարող է աղետալի ծավալի հասնել»

Պաշտպանիչ դիմակով մարդը, Սանաա, Եմեն, արխիվ

Կորոնավիրուսի համավարակը տարածվում է Եմենում, որտեղ առողջապահական համակարգը, ՄԱԿ-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, «գործնականում տապալվել է»:

Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է ֆինանսական անհապաղ օգնություն:

«Մենք տարբեր գործակալություններից ստանում ենք տեղեկություններ, որոնց համաձայն, Եմենը փաստորեն անդունդի եզրին է: Իրավիճակը ծայրաստիճան ծանր է, հիվանդներին հիվանդանոցներ չեն ընդունում, քանի որ չունեն թթվածին, աշխատողները չունեն պաշտպանիչ պարագաներ», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրի համակարգող Յենս Լերկեն:

ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ, «համավարակի տարածումը Եմենում կարող է հասնել աղետալի ծավալի»:

Եմենում մարդասիրական օգնության ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ է երկու միլիարդ դոլար: