Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորի միասնականությունը։