Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը երեկ երեկոյան միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Պրահայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հեղինակած բանաձևը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ ոճրագործությունների, այդ թվում՝ մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության դատապարտմանը։
Չեխիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 2017 թվականին: