Մակրոնը խորհրդարանում կորցրել է բացարձակ մեծամասնությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խորհրդարանի ստորին պալատում կորցրել է բացարձակ մեծամասնությունը: Մայիսի 19-ին, մի շարք պատգամավորներ դուրս են եկել նրա կուսակցության խմբակցությունից և ձևավորել «Բնապահպանություն, ժողովրդավարություն, համերաշխություն» կոչվող քաղաքական նոր խումբ:

Ֆրանսիայի 577-տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը հիմա 288 մանդատ ունի: