Միացյալ Նահանգների Վարակիչ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախատեսում է երկրով մեկ հետազոտություն անցկացնել` պարզելու, թե ինչպես է տարածվում նոր կորոնավիրուսը և ինչ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա:
«Ռոյթերզի» հաղորդմամբ, ուսումնասիրությանը կմասնակցի շուրջ 325 հազար մարդ, մասնագետները կպարզեն` արդյոք նրանց օրգանիզմում կան հակամարմիններ, որքան երկար են դրանք պահպանվում, և արդյոք մարդու իմունային համակարգի արձագանքը փոխվում է ժամանակի ընթացքում:
Ակնկալվում է, որ հետազոտությունը կշարունակվի մեկուկես տարի, և հնարավորություն կտա գիտնականներին մի շարք պատասխաններ ստանալ նոր կորոնավիրուսի վերաբերյալ, որը միայն Նահանգներում արդեն 90 հազար մարդու կյանք է խլել: