«Ռուսաստանցիների մեկ քառորդը հաղորդում է համաճարակից հետո աշխատավայրում սկսված կրճատումների մասին», - պնդում է «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտությունը:
Ընդ որում, գործընթացը շարունակական է․ հարցվածների 15 տոկոսն ասել է, թե կրճատումներ են սպասում առաջիկայում:
Ըստ փորձագետների, համաճարակից առավել տուժել են խոշոր` ավելի քան կես միլիոն բնաչկություն ունեցող քաղաքները։ Հարցվածների մեկ երրորդը պնդել է, թե աշխատավարձն այս ընթացքում կրճատվել է, մեկ քառորդն էլ հաղորդել է աշխատավարձի վճարման ուշացումների մասին: