Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը հասել են 300 հազարի` անցած մեկ օրում արձանագրվել է վարակի ևս 9 հազար 263 դեպք:
Վարակակիրների թվում են նաև Պետդումայի առնվազն վեց պատգամավորներ: Պաշտոնապես հաղորդվում է, որ նրանցից երկուսն արդեն ապաքինվել են, երկուսը գտնվում են հիվանդանոցում, մյուսներն էլ բուժումն անցնում են տանը:
Ավելի վաղ վարակվել էին նաև կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այսօր հաղորդվեց, որ Միշուստինը գրեթե երեքշաբաթյա բուժումներից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և այսօրվանից անցել պարտականությունների կատարմանը: