Թանգարանների միջազգային օրն այս տարի նշվում է առցանց միջոցառումներով

1978 թվականից մայիսի 18-ը հռչակվել է որպես Թանգարանների միջազգային օր, որի ընթացքում աշխարհի հազարավոր թանգարաններ ոչ միայն իրենց դռներն են անվճար բացում արվեստասեր հանրության առջև, այլև հանդես են գալիս բազմաթիվ միջոցառումներով և նոր ցուցադրություններով:

Այս տարի ևս թանգարանները նշում են արդեն ավանդական դարձած ու շատ սիրված այս տոնը, բայց իհարկե, համավարակի հետ կապված, այս տարի ողջ աշխարհում, նաև Հայաստանում ու Արցախում թե՛ թանգարաններ այցելությունները, թե՛ թանգարանների կողմից նախապատրաստված ծրագրերը կիրականացվեն առցանց հարթակում:

Ամեն տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է մի նոր թեմատիկ խորագրի ներքո: Այս տարի այն անցնում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և
ներառականություն» խորագրի ներքո:

Այս տոնին այս տարի Հայաստանից և Արցախից մասնակցում են ավելի քան 130 թանգարաններ:

Դե իսկ Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրն էլ անցկացվում էր կրկին անվանդական դարձած «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի կանցկացվի նոյեմբեր ամսին:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի խոսքով, այս տոնին թանգարաններն առավել ջանադրությամբ են նախապատրաստվում, առավել ևս այս տարի, երբ համավարակի պատճառով արդեն երկու ամիս է փակ են թանգարանների դռները:

Անի Եղիազարյանը այս տոնի կապակցությամբ շնորհավորում է բոլորին․ - «Ոչ միայն այն մարդկանց, ովքեր թանգարանի աշխատակիցներ են, թանգարանի նվիրյալներ, այլ լայն հանրությանը, մարդկանց, ովքեր թանգարանով ապրում են, իրենց այցելություններով հարստացնում են և՛ իրենց կյանքը, և՛ թանգարանների արժեքը բարձր են պահում»։

Ներկայացնելով այս տարի իրենց նախապատրաստած ծրագրերը՝ Եզիազարյանն ասաց․ - «Հովհաննես Թումանյանի թանգարանը փորձել է շահառուներ դիտարկել հանրության բոլոր շերտերին։ Առավոտյան 11։30-ից արդեն մեկնարկել են թանգարանի առցանց ծրագրերը։ Առաջինը «Ակամա սրամտություններ թանգարանում» ծրագիրն էր, որտեղ փորձել ենք հավաքել ու ներկայացնել մեր այցելուների սրամտությունները։ Օրվա ընթացքում կունենանք մի քանի տեսաֆիլմերի պրեմիերաներ։ Այդ ֆիլմերը նկարահանվել են հատուկ այս օրվա համար»։

Անի Եղիազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Թանգարանների միջազգային օրն այս տարի նշվում է առցանց միջոցառումներով