Չի բացառվում, որ մոլդովական ընդդիմությունը նախաձեռնի երկրի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնազրկման գործընթացը: Այդ մասին այսօր Քիշնևում հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ, «Պլատֆորմ DA» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Սլուսարը:
Իմփիչմենթի գործընթացը կարող է մեկնարկել այսօր հրապարակված մի տեսագրության հիման վրա: Դրանում պատկերված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի և այժմ հետախուզման մեջ գտնվող օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի զրույցը: Տեսագրության ընթացքում Պլախոտնյուկն ու նրա մերձավոր թիմակից Սերգեյ Յարալովը մի տոպրակ են փոխանցում Մոլդովայի նախագահին: Դրանում, ըստ ընդդիմադիրների, խոշոր գումար է եղել:
Նախագահ Դոդոնը հերքել է ներկայացվող մեղադրանքը` հայտարարելով, որ տեսագրությունը մոնտաժված է: