Լիբիայի կառավարական բանակը նոր հաջողություններ է արձանագրում

Խալիֆա Հաֆթարի «Լիբիական ազգային բանակի ստորաբաժանումներիը» շարժվում են դեպի Տրիպոլի, արխիվ

Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վաթիյա ավիաբազայի գրավման մասին:

ՄԱԿ-ի կողմից ճանաչված և Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային համաձայնության կառավարության» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հավատարիմ ուժերին հաջողվել է Խալիֆա Հաֆթարի «Լիբիական ազգային բանակի ստորաբաժանումներին» հետ մղել ռազմավարական նշանակություն ունեցող այս ռազմակայանից:

Արևմտյան դիտորդների գնահատմամբ՝ սա կառավարական բանակի կողմից վերջին մեկ տարում արձանագրած ամենալուրջ հաջողությունն է: Կառավարական ուժերի հարձակումը մեկնարկել էր ապրիլ ամսին, դրա ընթացքում Ռուսաստանի և Եգիպտոսի աջակցությունը վայելող Խաֆթարի զորքերը նահանջել էին Տրիպոլիին հարող ծովափնյա չորս քաղաքներից: