Թուրքմենստանի ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաներում է շնորհել 1402 բանտարկյալների, այդ թվում` 210 օտարերկրյա քաղաքացիների, այս մասին հայտնում են երկրի պետական լրատվամիջոցները:
Թե ինչ հիմքով է նախագահը ներում շնորհել հարյուրավոր դատապարտյալների, և ինչ չափանիշներով են առաջնորդվել իշխանությունները ցուցակը կազմելիս, չի հաղորդվում: Աշխարհի ամենափակ և կառավարման կոշտ ռեժիմ ունեցող Թուրքմենստանում, ըստ միջազգային իրավապաշտպան կառույցների, հարյուրավոր քաղբանտարկյալներ տարիներով գտնվում են բանտերում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի, անմարդկային պայմաններում: