Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք՝ հասնելով 24-ի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք՝ հասնելով 24-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

«Ստացվել են վարակի ախտորոշման նպատակով Հայաստան ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են», - ասված է հաղորդագրությունում:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին Արցախում մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է: