Պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով մայիսի 14-ին Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:
Խմբաքանակում ներառված են՝ բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ, դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար, ախտահանման սարքեր ու միջոցներ, մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր, արհեստական շնչառության և թթվածնի սարքեր:
ԱԳՆ-ից հայտնում են, որ խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի պետական միջոցների հաշվին:
Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները: