Արտակ Մանուկյանը հրավիրվել է ՀՔԾ` ԱԺ-ի միջադեպի մասին բացատրություն տալու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն` խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Ըստ Էդմոն Մարուքյանի` Արտակ Մանուկյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն իրեն հետևից հարվածել են, իմքայլական պատգամավորները չէին ընդունել, որ իրենք հարվածել են Մարուքյանին:

2 օր առաջ էլ Էդմոն Մարուքյանն էր հրավիրվել ՀՔԾ` նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն էր անցել: