Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը հոռետես է մի շարք փորձագետների կանխատեսումների առնչությամբ, որոնց համաձայն՝ կորոնավիրուսը հնարավոր կլինի ամբողջությամբ արմատախիլ անել:
Ռայանը պնդում է, որ ընդհանուր առմամբ սխալ է կորոնավիրուսը համեմատել, օրինակ, ՁԻԱՀ-ի հետ, հավելելով, որ նոր վարակի անհետացման հավանականությունը բարձր չէ:
ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի միակ իրական լուծումը կարող է դառնալ արդյունավետ պատվաստանյութը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 միլիոն 350 հազարի, մահացել է շուրջ 297 հազար մարդ:
Անցած տարվա դեկտեմբերին Չինաստանում բռնկված վարակը տարածվել է աշխարհի 220 երկրներում, որոնցից 182-ում արձանագրվում են հիվանդությունից մահվան դեպքեր: