Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

Կորոնավիրուսի թեստավորում Վրաստանում, արխիվ

Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի ընդամենը հինգ նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը հասել է 652-ի, մահացել է ևս մեկ հիվանդ՝ 12-րդը:

Վրաստանն աստիճանաբար թուլացնում է հակահամաճարակային սահմանափակումները, վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ մայիսի 18-ին կվերաբացվեն գեղեցկության սրահները, գեղագիտական կենտրոնները:

Վրացական կառավարության ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում են զբոսաշրջիկների ընդունել Իսրայելից, բանակցություններ են ընթանում նաև «անվտանգ զբոսաշրջային միջանցքների հետ»՝ Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Ավստրիայի: