Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր` ժամը 16։00-ին, հրավիրվել է ՀՔԾ։
«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»,- գրել է Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում և կից ներկայացրել ծանուցումը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: