Չինական Վուհանում (նաև՝ Ուհան), որտեղից և սկիզբ էր առել կորոնավիրուսի համաճարակն անցած տարեվերջին, որոշել են թեստավորել բոլոր` 11 միլիոն բնակիչներին: «Ըստ իշխանությունների, դրա համար կպահանջվի տասն օր», - հաղորդում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Անցած շաբաթավերջին մեգապոլիսում վարակի 6 նոր դեպք էր արձանագրվել` ավելի քան մեկ ամիս շարունակված դադարից հետո. վերջին անգամ վարակն ախտորոշվել էր ապրիլի 3-ին:
Տեղական իշխանությունները հայտարարում են, թե վերահսկողության տակ էին առել համաճարակը շուրջ երեք ամիս շարունակված կարանտինից ու խստագույն սահմանափակումներից հետո: