Սաուդյան Արաբիան կշարունակի նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալները

Առաջիկա ամիսներին Սաուդյան Արաբիան կշարունակի նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալները, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը` նշելով, որ հրահանգել է թագավորության ազգային նավթային ընկերությանը` Aramco-ին, մինչև հուլիս մեկ միլիոն բարելով նվազեցնել օրական արդյունահանվող նավթի ծավալը:

«Դա իրականացվելու է նավթ արդյունահանող պետությունների կազմակերպության և մի շարք այլ երկրների միջև ձեռք բերված OPEC+ կոչվող համաձայնագրի շրջանակներում»,- նշել են թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները:

«Այսպիսով ապրիլից ի վեր Սաուդյան Արաբիան օրական արդյունահանվող նավթի ծավալը կրճատել է շուրջ 4.8 միլիոն բարելով»,- արձանագրում է Reuters գործակալությունը: