Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Արտակարգ իրավիճակն Արցախում երկարաձգվել է 30 օրով՝ մինչ հունիսի 11-ը` ժամը 22:00-ը ներառյալ ժամկետով:
Արցախում մինչև հիմա հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք, որից 8-ն ապաքինվել են, 15 հոգի գտնվում է մեկուսացման մեջ: