Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին:
Նախկին վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ խոստանալով դա անել դռնփակ նիստից հետո:
Խորհրդարանի շենք մտնելիս Կարապետյանի ջերմությունը չափեցին: Ջերմաչափում իրականացրած բժշկուհին «Ազատության» հարցին ի պատասխան վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է:
Հիշեցնենք՝ հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։