ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, ինչպես նաև Սպիտակ տան Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով շտաբի ևս երկու պաշտոնյաներ ինքնամեկուսացել են կոնտակտավոր անձի հետ շփումներից հետո:
79-ամյա Ֆաուչիի վերջին թեստը բացասական է եղել, սակայն նա շարունակում է մնալ տանը և ստուգումներ անցնել: Ըստ հաղորդումների, պաշտոնյաների ինքնամեկուսացումը կտևի առնվազն երկու շաբաթ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև շտաբի ղեկավար, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամլո խոսնակի մոտ: Ինքը` Փենսը, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփը ևս կորոնավիրուսի թեստ էին հանձնել և հայտարարել էին, որ լիովին առողջ են: