Գերմանիայի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով վերացնել կարանտինային նորմերը: Ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Շտուտգարտում: Մասնակիցները, սակայն, պահպանել են սոցիալական հեռավորության նորմերը:
Բեռլինում սահմանված կարգը չի պահպանվել, ինչի համար էլ ոստիկանները ձերբակալել են մոտ երեք տասնյակ ցուցարարների:
Ըստ պաշտոնական տվյալների, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 170 հազար դեպք, այս ցուցանիշով Գերմանիան յոթերորդն է աշխարհում: Իշխանությունները շաբաթներ առաջ արդեն սկսել են մեղմել սահմանափակումները, ցուցարարները, սակայն, պահանջում են ավելի արագ վերադառնալ բնականոն կյանքի: