Air France-ը հայտարարել է, թե առաջիկա երկուշաբթիից սկսելու է ստուգել ուղևորների ջերմությունը և պահանջելու է, որ նրանք դիմակներ կրեն բոլոր չվերթների ժամանակ:
Ֆրանսիական ավիաընկերությունը զգուշացրել է՝ ուղևորները, որոնց մոտ կարձանագրվի 38 և ավելի բարձր ջերմություն, չեն կարող օդանավ բարձրանալ: Նրանց թռիչքը կհետաձգվի՝ առանց հավելավճարի: