Պուտինն անցած մեկ ամսվա մեջ առաջին անգամ մասնակցել է զանգվածային միջոցառման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ այսօր մասնակցել է զանգվածային միջոցառման՝ անցած մեկ ամսվա մեջ:

Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ նա ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին և ուղերձով դիմել ռուսաստանցիներին:

Պուտինը Կրեմլից դուրս չէր եկել 32 օր՝ համաճարակի տարածումից ի վեր, այդ ընթացքում էլ հանդիպումները հեռահար էր անցկացրել: Այսօր, մինչ նախագահի ժամանումը, Ալեքսանդրովյան այգում հատուկ ախտահանում է իրականացվել, Պուտինի ելույթին ներկա են եղել սահմանափակ թվով պաշտոնյաներ և նրա անձնական լուսանկարիչը: