Համավարակի հետևանքով աշխատանքից զրկվել է 33,5 միլիոն ամերիկացի:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում COVID-19 հիվանդության դեպքերի թիվը մոտեցել է 1 միլիոն 255 հազարի: Վարակից մահացել է ավելի քան 75,5 հազար մարդ: Այդ տվյալները փոխանցել է Ջոն Հոփքինսի համալսարանը:
Մինչդեռ ԱՄՆ զբաղվածության վարչության տվյալներով՝ համավարակից բխող հանգամանքների հետևանքով անցած շաբաթվա ընթացքում աշխատանքից զրկվել է 3 միլիոն 169 հազար մարդ:
Փաստորեն, յոթ շաբաթ շարունակ Միացյալ Նահանգներում շաբաթական ավելի քան 3 միլիոն մարդ է դառնում գործազուրկ:
Ընդհանուր հաշվով կորոնավիրուսի կապակցությամբ աշխատանք է կորցրել 33,5 միլիոն ամերիկացի: