Իսրայելի գերագույն դատարանի կայացրած վճռով՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է գլխավորել նոր կառավարությունը:
Այսպիսով, դատարանը մերժել է երկրում անցկացված ստորագրահավաքի պահանջը՝ ապօրինի ճանաչել կառավարություն ձևավորելու մասին Նեթանյահուի և ընդդիմադիր «Կախոլ Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով գործող վարչապետը կառավարությունը կղեկավարի առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, ինչից հետո այդ պաշտոնը կփոխանցվի ընդդիմադիր առաջնորդին:
Անցած նոյեմբերին դատախազությունը երկրի երկարամյա ղեկավարին մեղադրանք էր առաջադրել՝ հարուստ գործարարներից նվերներ վերցնելու, միլիոնների կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նեթանյահուն հերքում է մեղադրանքները, քրեական գործն էլ որակում քաղաքական հետապնդում: